Տեսանյութ․ Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդի...

«Այսօր վիճակը շատ ծանր է՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, առողջապահական խնդիրներ, աշխատանք չկա»,- Գավառում նախընտրական քարոզարշավի շրջանակում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց, որ ժողովուրդը վարկի տակ է, վերցրել է ապրելու, ուսման վարձ վճարելու, բուժման համար ու այսօր չեն կարողանում փակել:

Որպես խնդիր ԲՀԿ նախագահը նշեց անվտանգության հարցը. «Պետք է ապահովել ժողովորդի անվտանգությունը: Միայն մեկ ճանապարհ կա՝  Ռուսաստանն է, որը մեր դարավոր գործընկերն  է, հարազատն ու բարեկամը, միշտ ցույց է տվել, որ մեզ հետ է ցանկացած հարցով: Այսօր պետք է այդ բարեկամական հարաբերությունը ոչ միայն խոսքով, այլ իրականացնենք, ամրապնդենք: Մեր սահմանի վրա կանգնած լինի հայ և ռուս զինվորը, որ մարդիկ ապահով լինեն»:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրենց ծրագրում 30 կետ է, որոնք անհրաժեշտ է իրականացնել երկիրն այս վիճակից դուրս բերելու համար, որպեսզի մարդիկ չհեռանան երկրից: Նա ընդգծեց, որ գիտի ցանկացած խնդիր, գիտի դրանց լուծումները: