Տեսանյութ. Եվրոպան պայքարել է ֆաշիզմի դեմ, բա...

Ուկրաինական ճգնաժամն իր ուղղակի ազդեցությունն է թողնելու Հայաստանի ու Արցախի վրա: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Մենք՝ որպես երկու անգամ մեր անկախությունից հետո խոշորամասշտաբ պատերազմով անցած ժողովուրդ, իհարկե, ցանկանում ենք, որ հարցը շատ արագ կարգավորվի՝ բանակցությունների սեղանի շուրջ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նոր ձևավորվող աշխարհակարգում Հայասատանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը ունենան իրենց սուբյեկտայնությունը և ստանան զարգացման հնարավորություն: Իսկ, որ նոր աշխարհակարգ է ձևավորվում, դա ակնհայտ է»: