Այս պահին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացնում: Օրակարգում հանձնաժողովի փոխնախագահ ընտրելու հարցն էր. արդեն 8-րդ անգամ Արթուր Ղազինյանը չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Նիստի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ Անդրանիկ Քոչարյանի և Գեղամ Մանուկյանի միջև:



