
Հսկիչ դրամարկղային մեքենաների արդիականացման և հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով,
կառավարության որոշմամբ, ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը։
Անկախ նրանից կազմակերպությունը խոշոր է, թե փոքր և ինչ հարկման ռեժիմով է աշխատում, եթե առևտուրն
իրականացնում է ինտերնետ հարթակով՝ կարող է կիրառել էլեկտրոնային ՀԴՄ։
Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում
ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ապրանքների
մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար գեներացնել
էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն: Էլեկտրոնային ՀԴՄ-ի ծրագրային ապահովումն
իրականացնում է տնտեսվարողը։ Իսկ ՊԵԿ-ն ապահովում է էլեկտրոնային ՀԴՄ-ի և կոմիտեի միջև տեղեկատվության
փոխանակման գործընթացը։
Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա գրանցելու համար հարկ վճարողը պետք է հարկային մարմնին դիմում
ներկայացնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Տվյալները լրացնելուց հետո հարկ
վճարողը դիմումին պատասխան ստանում է սերտիֆիկատ։ Այն ապահովում է տվյալների անվտանգ փոխանակումը։
Պարտադիր պայման է՝ Էլեկտրոնային կտրոնի վրա պետք է լինի ապրանքների անվանացանկը և QR կոդ, որը
պարունակում է կտրոնի ամփոփ տեղեկատվությունը։
էլեկտրոնային ՀԴՄ-ն գործում է օնլայն ռեժիմում, իսկ վճարումը կարելի է կատարել կանխիկ և անկանխիկ
եղանակով: Հարկ վճարողները կարող են էլեկտրոնային կտրոնը տպել կամ էլեկտրոնային տարբերակով փոխանցել
քաղաքացուն։
ՊԵԿ պաշտոնական կայքում տեղադրված է էլեկտրոնային ՀԴՄ-ի վեբ-ծառայության ինտեգրման ուղեցույցը և
ինտեգրման համար անհաժեշտ հավաստագիրը։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին