Ձեր շեֆից ունեք ցուցում, որ ԱԺ-ում չհնչեցվեն, ասենք, հողատու, կապիտուլյանտ բառերը: Այս մասին իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Այս ամբիոնից դեռ շատ դիմակներ են պատռվելու, համակերպվեք իրողության հետ, այս ամբիոնից հնչելու է ճշմարտությունը, Դուք որպես ԱԺ նախագահ, չեք կարող չարաշահել կարգավիճակը և անընդհատ վիրավորական արտահայտություններ անել պատգամավորների հասցեին»,-ասաց նա:



