Տեսանյութ․ Դրանք խրճիթներ չեն, տներ են, որոնք...

Խոսքը գնում է անվտամգության կանոնների չպահպանման մասին, այն մարդիկ, որոնք կապ են ունեցել, պաշտոնանկ են արվել: Այս մասին հունվարի 23-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հրդեհի հետևանքով 15 զինվորի մահվան փաստին:

«Քաղաքական պատասխանատվություն չկա, որովհետև քաղաքական գործառույթի բացակայություն կա: Քաղաքական որևէ որոշում կամ քայլ չկա, որ պետք է արվեր ու չի արվել եւ դրա հետեւանքով տեղի է ունեցել այս դեպքը»,-ասաց նա: