Տեսանյութ. Դեռ ունենք հնարավորություն ինչ-որ...

Արմեն Գրիգորյանը չի ունեցել հայրենիք, որ կորցներ, իր տեսակը նույն հաճույքով կարող է ապրել Կանադայում, Բաքվում, Ստամբուլում, որտեղ կաշխատեն, կսովորեն, ճամբարներ կհաճախեն։ Ասուլիսի ժամանակ ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։

«Այսօր կա միայն մեկ ինստիտուտ, որը կարող է մեզ օգնել, ներքին արժանապատվության ինստիտուտն է։ Եթե մենք այս էտապում տանուլ տանք և մեր արժանապատվությունը թույլ տանք հավասարեցնել հողին, դա կլինի մեր վերջին բաստիոնը։ Այս կոնտեքստում, իհարկե, շատ ոգևորիչ էր Առուշանյանի հաղթանակը և պարտությունն այն ուժի, որն այսօր իշխանությունն է ներկայացնում»։