«Այն, ինչ որ տեսնում ենք, համագործակցությունը դատարանի և դատախազության միջև կա և Հայկ Ալումյանի հայտնած բացարկն իսկապես հիմնավոր էր, որովհետև այդ փաստական տվյալներն իմացող ցանկացած անաչառ դիտորդ կարող է նման տպավորություն ստանալ, որ դատավորին հենց ԲԴԽ ղեկավարն այդ նպատակով է միջնորդել պարգևատրելու համար հանրապետության նախագահին , և կարծում եմ այդ համագործակցույթունը, համենյան դեպս, առերևույթ նկատվում է ՝ դատախազության և դատարանի միջև»,- նշեց փաստաբան Կարեն Մեժլումյանը լրագրողների հետ ճեպազրույցում։
Հիշեցնենք, որ այսօր դատավոր Նարինե Հովակիմյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։



