Տեսանյութ. Չի բացառվում՝ լինեն դիմորդներ, որ...

Այս տարի դպրոցներում շրջանավարտների թիվը 22 հազար է․ նրանցից 9672-ը դիմել է միասնական քննություների առաջին փուլին մասնակցելու համար։ Առաջին փուլը մեկնարկում է հունվարի 20-ին։

Այս մասին մամուլի ասուլիսում ասած Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։

Նա նշեց, որ խիստ են վարվելու «շպարգալկաներ» հայտնաբերելու դեպքում։

«Ձմեռ է, դիմորդները հագնելու են շաը տաք, և չի բացառվում՝ լինեն դիմորդներ, որ ամեն մի հագուստի տակ ուենան հեռախոս։ Հեռախոս հայտնաբերելու դեպքում, անկախ նրանից՝ մեջը մարտկոց կա, թե չէ, միանգամից հեռացնելու ենք քննությունից»,- ասաց Նասիբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։