«Ակնհայտ է, որ օրվա քաղաքական իշխանությունը «միջազգային մեխանիզմները» կիրառում է, որպեսզի խուսափի արցախյան հարցով Հայաստանի պատասխանատվությունից, ինչը անընդունելի և դատապարտելի վարքագիծ է»,– ԱԺ-ում ճեպազույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով` իշխանության վարքագծում բացակայում է Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, ինչը հակասում է հենց իրենց ներկայացրած նախընտրական և կառավարության ծրագրի դրույթներին։ Արցախի ներգրավվածությունը բանակցություններում նախատեսված էր հենց ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափում, որը կառաջադրեին եռանախագահ երկրները խնդրի կարգավորման ինչ-որ փուլում։
Մանրամասն՝ տեսանյութում։