«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հստակ դիրքորոշում են հայտնել, որ չեն մասնակցելու ՀՀ նախագահի ընտրության այս գործընթացին, քանի որ այն ի սկզբանե սկսվել էր այնպիսի խախտումներով, որ դրան որևէ ձևով մասնակցությունը կլիներ անտրամաբանական: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահի պաշտոնում մեծ հեղինակություն վայելող հոգևորականի առաջարկելու գաղափարին՝ պատգամավորը նկատեց, որ նույն խոսքում նախկին նախագահը շեշտել էր, որ այն պետք է լիներ միասնական թեկնածու:
Վարդևանյանի խոսքով՝ միասնական թկնածու գաղափարի ընկալումն ու այդ ուղղությամբ գործողությունները պետք է անեին իշխանությունները, որը չարեցին



