Տեսանյութ. Այս մարդը ընտրվել է Նիկոլ Փաշինյան...

«Այս մարդն ընտրվել է  Փաշինյանի  կողմից և աշխատելու է Փաշինյանի մոտ նախագահ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում  նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության  քարտուղար Հայկ Մամիջանյնը՝ խոսելով   ՀՀ նախագահի պաշտոնում ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի մասին։

 Հայկ  Մամիջանյանի խոսքով՝  ոչ միայն ընդդիմությունն է բոյկոտել ՀՀ  նախագահի ընտրության գործընթացը,  այլ ՝ Հայաստանում, առհասարակ,  ցանկացած քաղաքական գործընթաց որոշվում է մեկ անձի կողմից։

«Սա նոնսենս է , ես էսպիսի բան չեմ մտաբերում, որ, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվի միայն իշխող  կուսակցության ձայներով, որովհետև ինքը  ոչ թե մարդու իրավունքների պաշտպանն է, այլ Նիկոլ Փաշինյանի իրավունքների պաշտպանն է։ Նույնը լինելու է նախագահի պարագայում»,-ասաց Հայկ  Մամիջանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։