«Ռուսաստանի ազդեցությունն, իրոք, Հարավային Կովկասում նվազել է։ Այս իշխանության վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ իր խորքում ստորության, երախտամոռության երանգ ունի. օգտվել երկու դար բարեկամական հարաբերություն ունեցող դաշնակցի նեղ վիճակից»,-«Դեպի ուր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ» թեմայով քննարկմանն ասաց դիվանագետ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը։
Բանախոսը խնդրեց թույլ տալ փոքրիկ ուղղում կատարել ու քննարկումը վերնագրել այսպես. «Ո՞ւր են տանում տարածաշրջանը»։
«Ո՞ւր են տանում գերտերությունները, քանի որ Հարվային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն իրենց բոլոր պարամետրերով մի քանի կարգ զիջում են Թուրքիային, Իրանին, Ռուսաստանին, մեծ, խոշոր խաղացողներին ամեն ինչով։ Եկեք խոստովանենք, որ հարվկովկասյան երեք պետություններից ամենաթույլը մենք ենք՝ տարածք, բնակչություն, տնտեսություն, հաղորդակցության ուղիներ, բնական պաշարներ։ Այս ամենին գումարվեց պատերազմում պարտված լինելու հանգամանքը, որը հոգեբանորեն ազդում է ոչ միայն հասարակության, այլև իշխողների»,-ասաց Սահակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



