Տեսանյութ. Այս իշխանության ամեն փոփոխություն...

Պատերազմից մեկ տարի անց որքան ուսումնասիրում ես, այնքան հարցեր են առաջանում: Այս մասին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից կազմակերպված «Կորսված հաղթանակ․ Դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Պատերազմից առաջ տեղի ունեցած ՀՀ զարգացումները ուսումնասիրելիս անհնար է չնկատել իրար հետևող սխալները: Անգամ այն երկրները, ովքեր նպաստում էին, որ պատերազմը չվերսկսվի, ՀՀ իշխանության քայլերի արդյունքում չեն կարողացել պաշտպանել հայկական շահը»,-ասաց նա: