«Այո, պնդում եմ, որ նա է սպանել, եթե դատախազությունը չունի ապացույցներ, ուրեմն՝ կունենա»,- ԱԺ-ում ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ պնդելով, որ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի պահնորդին սպանել է Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինյալը։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին և 13-ին երկու ադրբեջանցի զինվորներ ձերբակալվեցին ՀՀ տարածքում։ Թեև հարուցվել է քրեական գործ, սակայն սպանության հատկանիշներով գործ դեռ չի հարուցվել։
Հարցին՝ հնարավո՞ր է ձերբակալված ադրբեջանցիներին վերադարձնեն կամ փոխանակեն գերիների հետ, պատգամավորն ասաց, որ չի կարող ապագայի համար կանխատեսել։
Մանրամասն՝ տեսանյութում։