Տեսանյութ. Այ ստոր արարած, քո համար հող ա, մե...

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված մայորի տարեց մայրն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր որդու լուսանկարը ձեռքին։ Նա համոզված է, եթե Հայաստանում իշխանության ղեկին չլիներ Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմ չէր սկսվի, լինելու դեպքում էլ կդադարեցվեր շատ ավելի վաղ։ «Եթե ինքը չլիներ, Արցախը չէր վաճառվի։ Տեսնո՞ւմ եք՝ հանձնել բառը չեմ օգտագործում։ Այն վաճառված է փողով, փաստեր ունեմ ու ասելու եմ։ Նիկոլ, հողերը ծախել ես, երկիրը ծախել ես, որովհետև քոնը չէր։ Ղազանչեցոց եկեղեցու անեծքը քո ընտանիքի վրա, վառվես ամբողջ կյանքում, դժոխքի բաժին դառնաս»,- ասում է զոհված մայոր Դավիթ Առուշանյանի մայրը։