Տեսանյութ. Այ բոմժեր, 18 հազար դրամ տեսա՞ծ էի...

Այսօր Արմավիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասաց

«Երրորդ քվեաթերթիկը վերցնելով՝ դուք ՀՀ-ն օժտում եք մեր դիմակայությամբ քաղաքացիական պատերազմ հրահրող ուժերի դեմ»։ 

Նա հավելեց, որ քաղաքական գործիչներից մեկը չի գնում բանավեճի. «Ասում է՝ ես մեծ հաճույքով դուելի կհրավիրեմ զենքի ցանկացած տեսակով։ Էս էլ մեր իշխանության գնահատականն է։ Համոզված եմ, որ այդ սուբյեկտը ստիպված է անձամբ զենք վերցնել, քանի որ Նաիրի Հունանյանը բանտում է։ Էն մյուսն էլ ասում է` եթե ես լինեի գերագույն հրամանատար, ես ինքս ինձ կգնդակահարեի, իսկ զենք-զինամթերքի 70 %-ը ձեռք է բերվել քեզնից հետո, բա ինչի՞ չես գնդակահարում քեզ դրա համար»։

Փաշինյանը նաեւ ավելացրեց, որ, ըստ մամուլի հրապարակումների, նախկին նախագահներից մեկի որդին 18 միլիոն դոլար կանխիկ փող է մուտքագրել սեփական հաշիվներին. «Դե արի ու մի ասա, այ բոմժեր, 18  հազար դրամ տեսա՞ծ էիք ձեր կյանքում, հիմա էլ 200 հազար դոլարանոց սաֆարիներ եք վայելում»։