Տեսանյութ․ Արթուր Վանեցյանը եզդիների սկսած «Ս...

Օրերս մենք տեղեկացրել էինք, որ եզդիական համայնքի ակտիվ երիտասարդական շրջանակները «Սարհլդան» անվամբ շարշում են սկսել, որով պահանջում են գործող կառավարության հրաժարականը․«Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով գաղափարակից ընկերներով սկսում ենք Serhildan (ապստամբություն) շարժումը։ Մեր նպատակն է մասնակից դառնալ Հայաստանը պարտության առաջ կանգնեցրած իշխանության հեռացման գործընթացին։ Մեզ կարող են միանալ Հայաստանում ապրող և ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր եզդիները։ Կապ հաստատեք մեզ հետ և մասնակից դարձեք Հայաստանի փրկությանը»,-ասվում էր շարժման հայտարարության մեջ։

Այս հայտարարությունից հետո իշխանության քարոզչամեքենան փորձեց ճնշել եզդիների կարծիքը։ Եզդիների  հայտարարության և դրան հետևած իշխանության արձագանքի մասով հարց ուղղեցինք «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ընդդիմության առանցքային առաջնորդներից Արթուր Վանեցյանին։

«Հայրենիք» կուսակցության ղեկավարը կարծում է, որ եզդիները մեր եղբայրներն ու նրանք ոչ թե իրավունք ունեն, այլ պարտավոր են իրենց կարծիքն ասել Հայաստանի ապագայի մասին։

Մանրամասները տեսանյութում․