Տեսանյութ․ Անմեղսունակ են, անկարող են, առաջնա...

15 զինծառայող է զոհվել, իշխանությունը պատասխանատու է դրա համար, սակայն ինչպես միշտ մեղքը բարդում են զինվորականների վրա: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

 «Հայաստանի մեծ մասը դարձել է սահմանամերձ։ Առաջնագծի բազմաթիվ գծեր խայտառակ վիճակում են: Չկա համակարգային բարեփոխում, չկա հայեցակարգ, թե ինչպես պետք է բարեփոխվի բանակը: Անմեղսունակ, անկարող են։ Իրենք թշնամուն չզայրացնելու կամ բանավոր խոստումների արդյունքում ամբողջական այն աշխատանքները չեն իրականացնում, որը պետք է իրականացնեն»,-ասաց նա: