Տեսանյութ. Ամենաճշգրիտ գնահատականը կտա ժողովո...

Գնահատականը կտա ժողովուրդն ընտրություններին: Այս մասին Սիսիանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին` արդյոք նա մտադիր է ապագայում քաղաքական գնահատական ​​տալ ներկա եւ անցյալ իշխանություններին:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի` մեկ անձի քաղաքական գնահատականը ինչ-որ չափով սուբյեկտիվ է: Եթե գնահատական տալ, ապա` բոլոր ժամանակահատվածների համար, այդ թվում` իր նախագահության շրջանին:

«Ամենաճշգրիտ գնահատականը կտա ժողովուրդն ընտրություններին»,- ամփոփեց Քոչարյանը: