Քաղաքացիական հագուստով ադրբեջանցիները կրկին փակել են Արցախ-Հայաստան միջպետական ճանապարհը։ Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանցիները փորձել էին ներխուժել Կաշենի հանքավայր, բայց արցախցի մեր հայրենակիցները թույլ չէին տվել դա նրանց։
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են․«Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:
Հորդորում ենք քաղաքացիներին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալով չստուգված տեղեկությունների տարածումից:
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։



