Տեսանյութ․ Ադրբեջանցիները հեռախոսազանգով Բորի...

Այսօր լրացավ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի 3-րդ տարելիցը։ Պարտադրված այս պետարազմում հայոց բանակի մարտիկները կրկին արժանի հարված տվեցին հակառակորդին։  

Ադրբեջանական կողմի զինվորականները բազմաթիվ հրեշավոր քայլեր էին իրականացրել պատերազմի օրերին։ Նրանք գլխատել, անդամահատել էին զինվորների։ Իսկ ահա այդ օրերին անհետ կորած շարքային Բորիս Օզմանյանի ծնողներին ասել էին, որ սպանել են իրենց որդուն․«Հարազատներից մեկը զանգահարել է, զանգին ադրբեջանցի է պատասխանել եւ ասել, որ այլեւս չզանգեն։ Հեռախոսազանգին պատասխանողը ռուսերենով ասել է, որ սպանել է մեր տղային, բայց չգիտենք ինչ ասենք։ Մենք եղել ենք նաեւ Արցախում, խոսել ենք իր հրամանատարների հետ եւ փոխանցել նրանց  նաեւ զինվորի հեռախոսահամարը»,- այդ օրերին լրատվամիջոցներին պատմել էր զինծառայողի հորեղբայրը։