Ընտրություններն ավարտվել են և Տեր-Պետրոսյանն ու իր աջակիցները այլևս կարիքը չունեն թաքցնելու իրենց իրական մտադրությունները։ Արդյունքների պարզ դառնալուց հետո նրանք ուրախությամբ արձանագրում են, որ Նիկոլ Փաշինյանը հաղթել է, իսկ Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել գալ իշխանության։
Հիմա իհարկե այլևս անիմաստ է խոսել Տեր-Պետրոսյանի նիկոլական լինելու մասին, բայց կարևոր արձանագրում կա, որը չնկատել անհնար է։ Ընտրությունների արդյունքներից գոհ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր աջակիցները պետք է լավ գիտակցեն, որ չնայած իրենց բոլոր ջանքերին իրենք հավաքել են այնքան ձայն (չնչին առավելությամբ), որքան Վարդան Ղուկասյանի (Դոգ) աջակցությունը վայելող անհայտ մի կուսակցություն։
Ու եթե իրենք նախագահ Քոչարյանի հավաքած 21 տոկոսը համարում են պարտությունը, երբ իր դեմ պայքարում էր պետական ամբողջ ապարատը, սատելիտ կուսակցություններն ու արևմտյան գրանտներով սնվող կազմակերպությունները, ապա իրենց պարտությունը պատմություն և ռեսուրս չունեցող Դոգի կուսակցությանը առնվազն խայտառակություն էր և իրենց քաղաքական դագաղի վերջին մեխը։



