Տեր-Պետրոսյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ու...

Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում տիրող ներկա իրավիճակի և հնարավոր զարգացումների շուրջ: