«Թեման փորձում են փակել»․ Վարազդատ Հարություն...

«Գիտե՞ք, թե ինչու երեկվա հրապարակված խոշտանգման տեսանյութի առնչությամբ որևէ բարձրաստիճան պաշտոնատար անձ, նախարար, վարչապետ, հատկապես` ՄԻՊ-ը որևէ դիրքորոշում չեն հայտնել»,-հրապարակայինկերպով հարց է հնչեցնում փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Նա շարունակում է.

«Շատ պարզ` հնարավորինս պետք է թեման փակել ու անցնել, քանի որ թեմայի շուրջ ցանկացած դիրքորոշում գլորելու է համակարգային դարձած խոշտանգումների ու ոստիկանական բռնությունների թեմայի ձնագնդիկն ու հանրային նոր դիալոգի առիթ է դառնալու: Սպասվող ընտրությունների շեմին դա բացասաբար է անդրադառնալու իշխանության վարկանիշի վրա:

Իսկ ի՞նչ պետք է անեն ընդդիմադիր քաղաքական ուժերն ու քաղհասարակության ներկայացուցիչներն այս տեսանյութի առնչությամբ: Պետք է հանդես գան կոնկրետ հարցադրումներով և ձևակերպեն համակարգային դարձած այս խնդրի արմատական լուծման հրամայականը:

Ի՞նչ կլիներ այդ ոստիկանի հետ, եթե այդ տեսանյութը չարտահոսեր, սակայն խոշտանգվողն աղմուկ բարձրացներ: Կլիներ, այն ինչ եղավ Սամվել Վարդանյանի հետ երկու տարի առաջ պատահած խոշտանգման դեպքով, երբ պատասխանատվության ենթարկվելու փոխարեն նրան ուղեկցող ոստիկանները պաշտոնեական առաջխաղաղացման արժանացան:

Հ. Գ. Շուտով բոլորելու է Սամվել Վարդանյանի դաժան խոշտանգման դեպքի անարդյունք քննության 2-րդ տարին»։