Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատունը վնաս է կրել հրթի...

Հրթիռներից մեկն ընկել է  Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատան մոտ։ Այս մասին հայտնել է իսրայելական Ynet պորտալը։

«Հրթիռներից մեկը ընկել է Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատան համալիրի տարածքի մոտ», — ասվում է հաղորդագրության մեջ։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, պորտալը չի ​​նշում, թե որ երկրի հրթիռի մասին է խոսքը։

Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին հայտնել է, որ Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատունը աննշան վնաս է կրել իրանական հրթիռի մոտիկից պայթյունի հետևանքով, աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։

«Մեր դեսպանատունը և ԱՄՆ հյուպատոսությունը Իսրայելում այսօր պաշտոնապես փակ կմնան… Թել Ավիվում գտնվող դեսպանատան գրասենյակի մոտ Իրանի հրթիռային հարվածներից որոշ աննշան վնասներ են գրանցվել, սակայն ԱՄՆ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել», — գրել է Հաքաբին իր սոցցանցերի էջում։