Տեխնոլոգիաների զարգացումն առաջին հերթին մտածո...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը։ Ողջունելով Հայաստանում այս համաժողովի անցկացումը՝ Փաշինյանը նշել է, որ դա կարևոր է մարդու և տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու առումով:

«Առաջին ինդուստրիալ հեղափոխության հենց մեկնարկի օրերից արձանագրվել է մարդու վախը տեխնոլոգիաների նկատմամբ, երբ հայտնվում էին առաջին հաստոցները, որոնք գալիս էին՝ փոխարինելու մարդու աշխատանքը, արհեստավորները, որոնք այդ ժամանակ բավական ազդեցիկ տնտեսական խավ էին, մտնում էին մանիֆակտուրաներ և ջարդուփշուր էին անում հաստոցները՝ ունենալով առաջին հայացքից մի շատ լեգիտիմ մտահոգություն. եթե այն աշխատանքը, որ անում էին մարդիկ, պիտի անեն հաստոցները, ի՞նչ պիտի անենք մենք, ինչո՞վ պիտի զբաղվենք, հետևաբար՝ ինչո՞վ պիտի ապրենք»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է՝ պարզվեց, որ մարդու ձեռքերը շատ թե քիչ ազատվում են, իրականում առաջին հերթին ազատվում է մարդու միտքը, և այն նոր տարածքներ գրավելու հնարավորություն է ունենում: Վարչապետը շեշտել է՝ տեխնոլոգիաների զարգացումն առաջին հերթին մտածողության զարգացում է:

Վարչապետի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում: