Տեխնիկան ժամանակավոր շահագործման կտրամադրվի Ա...

Արմավիրի մարզպետարանից տեղեկացնում են․«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված համակարգչային տեխնիկայից 56-ը հատկացվել է Արմավիրի մարզպետարանին:

ԿԳՄՍ նախարարության և Արմավիրի մարզպետարանի համակարգմամբ` ստացված տեխնիկան ժամանակավոր շահագործման կտրամադրվի բազմազավակ և սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքներին, մասնավորապես.

քաղաքային համայնքների 5 և ավել երեխա ունեցող ընտանիքներին,

գյուղական համայնքների 4 և ավել երեխա ունեցող ընտանիքներին,

երկկողմանի ծնողազուրկ երեխաներին:

Ստեղծված իրավիճակում հեռավար դասընթացները նախաձեռնելու և դրանց ընդգրկվածությունն ու արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված գործուն քայլերի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում ԿԳՄՍ նախարարությանը և բոլոր այն անձանց, ովքեր արձագանքել են մարդասիրական այս ձեռնարկի իրագործմանը»: