Տեխասում ուղղաթիռը բախվել է ռադիոաշտարակին, տ...

Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում ուղղաթիռը բախվել է ռադիոաշտարակին, տեղեկացրել է տեղի հրշեջ ծառայությունը։

«Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը բախվել է ռադիոաշտարակին ժամը մոտ 19.54-ին»,- նշվել է Հյուսթոն քաղաքի հրշեջ ծառայության Х սոցցանցի հաղորդագրությունում։

Հայտարարության համաձայն՝ առայժմ պարզ չէ, թե կան արդյոք տուժածներ կամ զոհվածներ։