Թեհրանը նշել է միջուկային գործարքի վերաբերյալ...

«Եվրաեռյակը» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) պետք է ապացուցի Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններին մասնակցելու իր «բարի մտադրությունները», «ՌԻԱ Նովոստիին» ասել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։ «Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, նրանք նախ պետք է ապացուցեն իրենց բարեխղճությունը, իսկ հետո մենք կշարունակենք երկխոսությունը նրանց հետ (ապագա միջուկային համաձայնագրի շուրջ)»,- ասել է Մոհաջերանին։ Իրանը եւ «Եվրաեռյակը» մայիսի 2-ին պետք է խորհրդակցություններ անցկացնեին իրանական միջուկային ծրագրի շուրջ, սակայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հետաձգեց Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն նշել է, որ Իրանի հետ միջուկային խնդրի շուրջ հանդիպումը չի կայանա, քանի որ «այդ տեխնիկական խորհրդակցությունները նախատեսված էին մինչ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բարձրամակարդակ հանդիպումը»։ Նրա խոսքով՝ «քանի որ այդ հանդիպումը չի կայացել, խորհրդակցություններն այլեւս ակտուալ չեն, համենայն դեպս, ներկա պահին»։ Ինչպես հայտնել է Իրանի ԱԳՆ-ն, Թեհրանը պատրաստ է հանդիպել «Եվրաեռյակի» հետ այն բանից հետո, երբ տեղի ունենա ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների չորրորդ փուլը։