Թեհրանը մտադիր չէ հրադադարի շուրջ բանակցությո...

Իրանի պաշտոնյաները Կատարի եւ Օմանի միջնորդներին հստակ հասկացրել են, որ Թեհրանը մտադիր չէ հրադադարի շուրջ բանակցություններ վարել Իսրայելի հետ, քանի դեռ Իսրայելի հարվածները շարունակվում են, հաղորդել է Reuters-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։«Իրանցիները կատարցի եւ օմանցի միջնորդներին տեղեկացրել են, որ պատրաստ կլինեն լուրջ բանակցությունների միայն այն բանից հետո, երբ Իրանը կպատասխանի Իսրայելի կանխարգելիչ հարվածներին»,- ասել է նա։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանը «հստակեցրել է, որ չի բանակցելու, քանի դեռ հարձակման տակ է»։ Անանուն պաշտոնյան նաեւ ճիշտ չի անվանել լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե իբր Իրանը դիմել է Օմանին եւ Կատարին՝ խնդրել Միացյալ Նահանգներին հասնել հրադադարի եւ վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։