Մեջլիսի (միապալատ խորհրդարան) բյուջետային պլանավորման հանձնաժողովի անդամ Ռահիմ Զարեն կարծում է, որ Իրանի տնտեսությունը կայունացել է և անձեռնմխելի է ամերիկյան պատժամիջոցներից, և ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքները որևէ ազդեցություն չեն ունենա երկրում իրավիճակի վրա։
«Մեր երկրի տնտեսությունը հասել է կայունության այնպիսի աստիճանի, որ ամերիկյան ոչ մի մեքենայություն չի կարողանա ազդել Իրանի շուկայի և տնտեսության վրա, ինչպես նախկինում»,- ասել է խորհրդարանականը ISNA-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ցանկացած նախկին նախագահ՝ լինի դա դեմոկրատ, թե հանրապետական, մշտապես նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, ուստի այս անգամ ոչինչ չի փոխվի։
«Մենք իրականում չեզոքացրել ենք ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների պատժամիջոցները։ Իրանական նավթի վաճառքն աճել է վերջին երկու տարվա ընթացքում՝ չնայած ԱՄՆ-ի և արևմտյան երկրների կողմից բոլոր պատժամիջոցների խստացմանը»,- ընդգծել է Զարեհը։ Եվրոպական պատժամիջոցները նույնպես չեն կարողանա ուժեղ ազդեցություն ունենալ Իրանի տնտեսության վրա՝ եվրոպական երկրների հետ ապրանքաշրջանառության աննշան լինելու պատճառով, եզրափակեց պատգամավորը։