ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտահոգությունները Թեհրանի կողմից ատոմային զենք ունենալու վերաբերյալ անհիմն են, Իրանը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (ՄԶՉՊ)։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Եթե գլխավոր խնդիրն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա, ապա խնդիր չկա։ Իրանի դիրքորոշումը շատ հստակ է. Թեհրանը հավատարիմ է ՄԶՉՊ-ին, եւ գործում է Գերագույն առաջնորդի ֆեթվան, որն էլ ամեն բան որոշել է»,- ընդգծել է արտգործնախարարը SNN հեռուստաալիքի եթերում։