Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել...

Իրանն առաջին հերթին շահագրգռված է Սիրիայում ներառական կառավարության ստեղծմամբ և չի շտապում հարաբերություններ հաստատել Դամասկոսի նոր իշխանությունների հետ։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Իրանն առաջին հերթին հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, օտար օկուպանտների, հատկապես սիոնիստական ​​ռեժիմի արտաքսման օգտին: Մենք նաև շահագրգռված ենք, որ Սիրիայում ժողովրդի շահերին համապատասխան կառավարություն ստեղծվի», - ասել է Արաղչին Իրանի խորհրդարանի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Իրանի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ Թեհրանը Սիրիայի նոր իշխանությունների հետ անպայման հարաբերություններ կհաստատի, սակայն առայժմ ամեն ինչ քննարկման փուլում է։