Իրանի դեմ Միացյալ Նահանգների ու Իսրայելի սկսած ռազմական գործողությունների առաջին 10 օրերի ընթացքում երկրում հարձակման է ենթարկվել տարբեր նշանակության մոտ 9 հազար օբյեկտ։ Ինչպես հաղորդում է իրանական լրատվամիջոցները, տվյալները հայտնել է Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին:
«Պատերազմի առաջին 10 օրվա ընթացքում հակառակորդը գնդակոծել է 9 հազար օբյեկտ ամբողջ երկրում», - նշել է Զաքանին։
Նա հավելել է, որ «մայրաքաղաքում արդեն իրականացվել են փլվածքների մաքրման մեծածավալ աշխատանքներ, և այդ գործընթացը շարունակվում է առանց ընդհատումների»։



