«Թե ինչ կլինի այս կամ այն փուլում, թողնենք ապ...

Դեռևս ուսումնասիրում ենք հարցը, այդ որոշումը շատ նոր է և հիմնականում վերաբերվում է ԱՄՆ հարևան երկրին. այսինքն դեռ ժամանակ է պահանջվում ուսումնասիրել հետևանքները և դրա ազդեցությունը միգրացիոն հոսքերի վրա։  Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ Թրամփի վարչակազմը խստացնում է միգրացիայի հարցը և հնարավոր է նաեւ հայերի հոսք լինի:

Այս պահին դեռևս վաղ է գնահատել, անգամ հարևան երկիրը՝ Մեքսիկան դեռևս գնահատում է օրենքի հնարավոր ազդեցությունը»,-ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է ռուսական կողմն արձագանքել ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու Հայաստանի մոտեցմանը, արդյոք դա կխանգարի ԵԱՏՄ անդամակցությանը, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Ես կուզենամ վկայակոչել ՌԴ արտգործնախարար Լավրովի խոսքերը, որ բոլոր հարցերի շուրջ ծավալվեց բովանդակային քննարկում, դուք տեսաք արդյունքներից և այդ հարցուպատասխանի մթնոլորտից, որ հարցերը քննարկվել են առողջ աշխատանքային մթնոլորտում: Իսկ թե ինչ կլինի այս կամ այն փուլում, իսկապես թողնենք ապագային»: