Վրաստանի նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը։
Նախագահների առանձնազրույցին հաջորդել է հայկական և վրացական պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։
Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Վրաստանում կգտնվի նոյեմբերի 19-20-ը։ Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Շալվա Պապուաշվիլիի հետ։



