Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Նշվում է, որ քննարկումների արդյունքներով Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:
ՀՀ ԱԳ նախարարն իր խոսքում ընդգծել է, որ երկկողմ օրակարգը բազմաշերտ է՝ ընդգրկելով ակտիվ համագործակցություն բոլոր բնագավառներում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:
Ծրագրված են բարձրաստիճան հանդիպումներ:



