Թայվանը տեղեկացրել է կղզուն չինական ինքնաթիռն...

Երկուշաբթի գիշեր Թայվանի զինվորականները գրանցել են 10 ինքնաթիռ եւ Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի վեց նավ, ինչպես նաեւ չորս պաշտոնական նավեր, որոնք մոտեցել են կղզուն: Այս մասին կղզու պաշտպանության վարչությունը հայտնել է X սոցցանցի իր էջում։ Ըստ թայվանյան կողմի՝ տեղի ժամանակով ժամը 06։00-ից առաջ չինական ինը ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի պայմանական բաժանարար գիծը՝ մտնելով կղզու ՀՕՊ-ի կողմից վերահսկվող օդային տարածքի հարավարեւմտյան եւ հարավարեւելյան հատվածներ։ «Մենք հետեւել ենք իրավիճակին եւ պատասխան միջոցներ ձեռնարկել»,- ընդգծել են ռազմական հրամանատարությունում։