Թայվանի վարչակազմը մտադիր է ԱՄՆ-ից 1 հազար հարվածային անօդաչու թռչող սարք գնել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ նրանց՝ կղզու իշխանությունները նախատեսում են մոտ ապագայում գնել «AeroVironment» և «Anduril Industries» ընկերությունների կողմից արտադրված անօդաչու սարքեր։
Թայվանը կառավարվում է իր սեփական վարչակազմի կողմից 1949 թվականից, երբ Չիանգ Կայ-շեկի (1887-1975) գլխավորած Կուոմինտանգի ուժերի մնացորդները փախան այնտեղ՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտվելուց հետո։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գավառներից մեկը։