Թայվանում Չինաստանի օգտին լրտեսության համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը զգալիորեն աճել է 2024թ.։ Այս մասին հայտնել է Թայվանի Ազգային անվտանգության բյուրոն (NSB) հրապարակված հաշվետվությունում։ Դրանում նշվել է, որ 2024թ. նման մեղադրանքների թիվը կազմել է 54, մինչդեռ 2023թ.՝ 48։ Գերատեսչությունը նշել է, որ հարուցված քրեական գործերի թիվը նման հանցագործությունների վերաբերյալ նույնպես ավելացել է (2021թ. 3-ից մինչեւ 15-ի 2024թ.)։
NSB-ի տեղեկություններով՝ այդ գործերի մեծ մասով անցնում են կղզու նախկին եւ գործող զինվորականները։ 2024թ. պատասխանատվության է ենթարկվել Թայվանի 15 պաշտոնաթող եւ 28 գործող զինծառայող։