Թայվանի Զինված ուժերը վերջին մի քանի ժամում նկատել են Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ավելի քան 20 ինքնաթիռ, որոնք հատել են Թայվանի նեղուցի միջին գիծը, որը բաժանում է կղզին եւ մայրցամաքային Չինաստանը: Այս մասին հայտնել է Թայվանի պաշտպանության նախարարությունը X-ում։
«Այսօր ժամը 08:20-ից ի վեր հայտնաբերվել է չինական բանակի տարբեր տեսակի 22 ինքնաթիռ»,- նշվել է հաղորդագրությունում։ Գործակալությունը նշել է, որ այդ ինքնաթիռների թվում են եղել Shenyang J-16 բազմաթիրախային կործանիչներ, ինչպես նաեւ Shaanxi KJ-500 ռադարային հայտնաբերման եւ կառավարման ինքնաթիռներ։
«Դրանցից 19-ը հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը եւ մտել հակաօդային պաշտպանության հյուսիսային, կենտրոնական, հարավարեւմտյան եւ արեւելյան գոտիներ»,- նշվել է հաղորդագրությունում։