Թայվանը ֆիքսել է չինական հինգ ինքնաթիռի և հին...

Թայվանի զինված ուժերն արձանագրել են, որ հինգ չինական ինքնաթիռ և հինգ չինական նավեր են մոտենում կղզուն։ Այս մասին հայտնել է Թայվանի պաշտպանության նախարարությունն X-ում։ 

«Այսօր առավոտյան ժամը 6-ից առաջ (Մոսկվայի ժամանակով 01:00-ից) հայտնաբերվել են հինգ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի(ՉԺԱԲ) ինքնաթիռ և հինգ ՉԺԱԲ ռազմածովային նավ, որոնք գործում էին Թայվանի շրջակայքում: Հինգ ինքնաթիռ հատել է միջին գիծը և մտել Թայվանի հյուսիսային և հարավ-արևմտյան ՀՕՊ գոտիներ»,- ասվում է զեկույցում:

«Մենք հետևել ենք իրավիճակին և համապատասխան արձագանքել ենք»,- նշում են վարչությունից։