Ամերիկացի զինվորականների ոչ մեծ խումբ գտնվում է Թայվանում՝ թայվանցի զինվորներին ուսուցանելու համար, ասել է նախագահ Ցայ Ին-վենը CNN-ի հարցազրույցում՝ դրանով իսկ հաստատելով ամերիկյան զինվորականների ներկայությունը կղզում։
«Մենք լայնորեն համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ՝ մեր պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով»,- ասել է Ցայը։ Հարցին, թե քանի ամերիկացի զինծառայող կա Թայվանում, նա միայն պատասխանել է, որ «այնքան էլ շատ չեն, ինչպես մարդիկ են մտածում»։
Խոսելով Ցայի հայտարարության մասին՝ Թայվանի պաշտպանության նախարար Չիու Գոչենգը լրագրողներին ասել է, որ ռազմական փոխգործակցությունները Թայվանի եւ ԱՄՆ-ի միջեւ «բավական հաճախակի են» եւ շարունակվել են երկար ժամանակ։ Բայց նա ավելացրել է, որ նախագահը չի ասել, թե ԱՄՆ ուժերը մշտապես կայանում կամ տեղակայվում են Թայվանի կայազորում, ի պատասխան օրենսդրի այն հարցերին, թե հակառակ դեպքում դա կարող էր կղզու դեմ Չինաստանի հարձակման պատրվակ դառնալ։ «Ոչ մի կապ չկա անձնակազմի փոխանակման եւ ամերիկացի զինծառայողների տեղակայման միջեւ»,- ասել է Չիուն։
Միացյալ Նահանգները իր մշտական ուժերը Թայվանում դուրս բերեց այն ժամանակ, երբ խզեց դիվանագիտական հարաբերությունները Թայբեյի հետ հօգուտ Պեկինի 1979թ.։
Թայվանը, այնուամենայնիվ, ուղարկում է F-16-երի իր օդաչուներին սովորելու Միացյալ Նահանգներ, Արիզոնայի ՌՕՈւ ռազմակայան։