Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության համալիրում է։ Այնտեղ նա մասնակցում է ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը։ Նա, շնորհավորելով ռազմաուսումնական հաստատություններն ավարտղներին, ասաց, որ Հայաստանը խաղաղասիրական պետություն է, և խաղաղության հիմնական երաշխիքը զինված ուժերն են՝ բանակը, ապա ներկայացրեց, թե ինչ է հասկանում խաղաղություն ասելիս.
«Չինական զինվորական ռազմավարությունը արձանագրում է՝ տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի։ Ես ուզում եմ ասել, որ մեզ ահա այսպիսի խաղաղություն է հարկավոր։ Մեզ հարկավոր են այնպիսի զինված ուժեր, այնպիսի պետություն, հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի, որ մեզ հետ կռվի բռնվելու արդյունքը և հետևանքը մեկն է՝ մեր բոլոր թշնամիների և հակառակորդների պարտությունը, Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի և զինված ուժերի անվերապահ հաղթանակը»:
Փաշինյանն ընդգծեց՝ անկախ նրանից, թե յուրաքանչյուրն ինչ համազգեստ է կրում, այս հաղթանակների նվիրված զինվորն է, ու յուրաքանչյուրը՝ առաջնագծից մինչև Ազգային ժողովի և կառավարության շենք, պետք է ծառայեն այդ առաքելությանը։



