Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո...

Գյումրիում «Մայր Հայաստանի» իրազեկման ակցիայի ժամանակ «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Երվանդ Բոզոյանը գյումրեցիներին սթափության և պայքարի կոչ է հնչեցրել՝ ընդգծելով, որ ինչպես գյումրեցիները, այնպես էլ ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են կրկնել արցախցիների ճակատագիրը։

«Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը»,-հայտարարել է Երվանդ Բոզոյանը։

Նա ընդգծել է, որ Փաշինյանի նպատակն է Գյումրիից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելը, Հայաստանը մաս-մաս անելն ու Թուրքիայի տիրապետությանը հանձնելը։