«Թավշյա» հեղափոխությունն ավարտվեց ՄՀՀ–ում․ «Վ...

Նիկոլ Փաշինյանի մոտ ամեն ինչ ըստ Օրուելի է ստացվում։ Երբ բոլորը հավասար են, իսկ ոմանք՝ ավելի՛ հավասար։ Տուժողը, բնականաբար, «էշն» ու «ձին» են, օգտագործվողները՝ «ոչխարները» (որոնց նիկոլենք փաղաքշաբար պողոսներ են ասում), լափողները՝ «խոզերը»։

Նիկոլն ու իր արտաամուսնական կողակիցն իշխանության եկան թալանի, ճոխության, օլիգարխիայի, կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով։ Օրուելի «խոզերի» պես։

Երբ Նիկոլը դարձավ վարչապետ, Նապոլեոն խոզի պես սկսեց անել, ինչի դեմ պայքարում էր լոզունգներով։ Նա չարեց այն, ինչ խոստացել էր և արեց այն, ինչ խոստացել էր չանել։ Սկսած արագաչափերից մինչև խաղամոլության դեմ պայքարը։

Նիկոլին կից ստեղծվեցին նոր՝ «հեղափոխական» օլիգարխներ։ Կամ էլ՝ հին օլիգարխների հետ փայ մտան, սեփականաշնորհեցին։

Օրինակ՝ հայտնվել է ոմն Նարեկ Նալբանդյան, ով Նիկոլի սրտի ուզած օբյեկտների սեփականատերն է դառնում։ Նա գնում է մաքսայինի նախկին պետ Արմեն Ալավերդյանի ծաղկաձորյան հյուրանոցը։ Հետո՝ Հովիկ Աբրահամյանի տան տերն է դառնում։ Օրերս էլ՝ ադամանդի գործարանի տերը դարձավ։ Մինչև 2018–ն այս երիտասարդի մասին ոչ ոք չէր լսել։ «Թավշյա» հեղափոխությունը հայնտի դարձրեց նրան։ Քանի որ հարմար տղա է։ Նրա անունից և նրա միջոցով կարելի է Նիկոլի ուզածն անել։

Բայց սույն Նարեկը «թավշյա» հեղափոխության խորհրդանիշը չէ։ Նա փոքրիկ խորհրդանիշներից մեկն է։

Իրական խորհրդանիշը «Վիվառոն» է։ Ավելի կոնկրետ՝ դրա սեփականատեր Վիգենը, որը Ալեն Սիմոնյանին, Նիկոլի աներձագին տանում է Միկոնոս՝ տժժալու։

Խաղաղամոլության դեմ պայքարի առաջամարտիկ ներկայացղ Նիկոլի խորհրդանիշ–օլիգարխը հենց սույն Վիգենն է։ Նա է խաղաղամոլության հովանավորը։ Նա է միլիարդավոր գումարներ քաշում Հայաստանից։

Նիկոլը կառավարության նիստի ժամանակ փիառ էր անում վիվառոների ընտանիքի անդամի մասնակցությամբ խրախճանքը Մարզահամերգային համալիրում։ Այն Նիկոլը, որը Սերժ Սարգսյանի մոտ ընդդիմադիր հաճախորդ աշխատելու տարիներին ցանկացած քեֆ, կնունք, հարսանիք հայհոյում էր՝ գովերգելով աղքատությունը և սրբադասելով աղքատներին (զուգահեռաբար փող վերցնելով Սերժի փեսայից ու օլիգարխներից)։

Վիվառոների տան անդամի հարսանիքն ազդարարեց «թավշյա» հեղափոխության ավարտն այնպես, ինչպես Օրուելի «Անասնաֆերմայում» էր ազդարարվում ստեղծագործության վերջում։ Կրկին խրախճանքի տեսարան էր։

«Թավշյայի» սկիզբ կարելի է համարել այն օրը, երբ հայտարարվեց, որ Նիկոլը ճիշտ էր։ Ավարտի մասին հայտարարեց արդեն ինքը Նիկոլը՝ փառաբանելով խաղաղամոլությունը, ճոխությունը, օլիգարխիան, թալանը, ճոխ միջոցառումը, բոշի եղի շատացումը։ Դա նշանակում է, որ իշխանափոխության հարցով «Վիվառոն» արդեն կարող է խաղադրույքներ ընդունել։

Հայկ Ուսունց