Թաթուլ Հակոբյանի կեղծ վերլուծությունը Նիկոլ Փ...

Թաթուլ Հակոբյանի կեղծ վերլուծությունը Նիկոլ Փաշինյանին քննադոտղների վերաբերյալ՝ ոչ այլ ինչ է քան պալատական լրագրողականության այլևս կռապաշտական և պրոպագանդիստական դրսևորում:

Անշուշտ՝ ութերորդ խումբը, որում նա խոսում է իբրև թե պաշտոն չստացածների և դրա արդյունքում ընդդիմադիր դարձածների մասին, հենվում է նախևառաջ իմ անձի վրա: Մարդը, որ իր երկար ցուցակում չի նշում որևէ օբյեկտիվ քննադատողների խումբ անգամ, այլ բոլորին տեղավորում է ըստ էության գործող վարչապետի անձից «նեղացածների» և նրան չսիրողների շարքում՝ իր մասնագիտական վստահելիության խնդրում այլևս մեծ կասկածներ է հարուցում: Ընդհանրապես «պաշտոն չստանալու» արդյունքում ընդդիմադիր դառնալու թեզը շրջանառության մեջ է դրել հենց ինքը՝ Փաշինյանը և դա արել է կանխամտածված՝ առավել սուր և առավել օբյեկտիվ, հետևաբար՝ առավել վտանգավոր քննադատության օջախներն իր կարծիքով չեզոքացնելու համար: Առաջին հայացքից վարկաբեկիչ թվացող այդ դասավորությունում, սակայն, ոչ շահեկան լույսի ներքո հենց ինքը Փաշինյանն է հանդես գալիս: Բայց դրան հետո՝ առանձին և այլ ձևաչափով կանդրադառնանք:

Բացի դա՝ պետք է նկատի ունենալ, որ բարձր պաշտոններ ստացած և հրաժարականներով հեռացած մի խումբ անձինք ոչ միայն չկան ցուցակում, այլև իսպառ անտեսվում են նման իշխանամոլ վերլուծություններում:

Ինչ վերաբերում է Թաթուլ Հակոբյանին, ապա կառաջարկեինք հայտնի լրագրողին ստեղծել նաև իշխանությանը քծնողների և վարչապետի բարեհաճությունն ակնկալող լրագրողների, քաղաքագետների և նման այլոց ու վարչապետից հեռանկարում պաշտոն ակնկալողների խումբ ևս և առաջարկել Աննա Հակոբյանին՝ կիսվել իր էջում այդ խմբի մասին նյութով նույնպես:

Կեղծ պրոպագանդայով իրականությանը մոտենալը վարկաբեկում է միայն ու միայն այդ խոսքը տարածողներին:

Գրում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում