Տաթև Վիրաբյանն ազատ արձակվեց. այսօրվանից սկսվ...

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը` Տաթևիկ Վիրաբյանն ազատ է արձակվել։ Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում են, որ Տ.Վիրաբյանը տան ճանապարհին է, այսօրվանից սկսվում է նրա երկամսյա տնային կալանքի ժամկետը:

«Անկալում եմ, որ երկու ամիս չի տևի և մոտ ժամանակներս Տաթևը կազատվի նաև տնային կալանքից:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ արգելված է Տաթևի հաղորդակցությունն այլ անձանց հետ: Հյուր չգնաք, չզանգեք»,- գրում է Բաբայանը։

Հիշեցնենք, որ Տաթևիկ Վիրաբյանին ներկայացվել է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանք: Նա կալանավորվել է երկու ամսով սեպեմբերի 24-ին։