Տարեկան տնտեսական աճը կկազմի 8,3 տոկոս․ Մարտի...

Տնտեսական աճն այս տարեվերջին սպասվածից բարձր կլինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա պարզաբանել է, որ տարեկան տնտեսական աճը կկազմի 8,3 տոկոս։ Հաջորդ տարի, նրա խոսքով, նույնպես ակնկալվում է կայուն աճ։ «Խոսքը 6,1 տոկոս աճի մասին է»,- հավելեց Գալստյանը։ 

Նրա խոսքով, պահպանվում է բարձր տնտեսական ակտիվությունը, որն ապահովվում է շինարարության և սպասարկման ոլորտների բարձր աճով։ «Աճի հիմնական շարժիչ ուժը սպառումն է։ Մանրածախ առևտուրը տարեկան կտրվածքով հոկտեմբերի տվյալներով կազմել է 17 տոկոս»,- ընդգծել է ԿԲ նախագահը։